Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ճապոնիայի հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Չինաստանը 2033 թվականին ՀՆԱ-ի չափերով առաջ կանցնի ԱՄՆ-ից
16/12/2021 17:39
Կիսվել

Ճապոնիայի հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Չինաստանը 2033 թվականին ՀՆԱ-ի չափերով առաջ կանցնի ԱՄՆ-ից

Չինաստանն իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափերով 2033 թվականին առաջ կանցնի ԱՄՆ-ից, սակայն Միացյալ Նահանգները կարող Է առաջնությունն իրեն վերադարձնել 2050 թվականի շրջանում: Ինչպես դեկտեմբերի 16-ին հաղորդել Է Nikkei թերթը, այս կանխատեսումը պատրաստել են Ճապոնիայի Տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետները, կենտրոն, որն առաջատարներից մեկն է երկրում:

Անցյալ տարվա դեկտեմբերի համանման զեկույցում կենտրոնի մասնագետները կանխատեսել էին, որ ՉԺՀ-ն ՀՆԱ-ի չափեով ԱՄՆ-ից առաջ կանցնի 2028 թվականին: Սակայն այժմ նանք ուղղումներ են մտցրել իրենց հաշվարկներում՝ հաշվի առելով Չինաստանում աշխատանքի արտադրողականության աճի՝ դիտարկվող դանդաղումը եւ նրա բնակչության կրճատման աճող հետեւանքները, ինչը կարող է հանգեցնել աշխատանքային պաշարների պակասի: Մասնավորապես, նշում են կենտրոնի փորձագետները, այս տարի ՉԺՀ-ում նորածինների թիվը կդառնա ամենափոքրը հանրապետության հիմնադրման ժամանակներից ի վեր: Բնակչության ծերացումը կառաջացնի սոցիալական ոլորտի հատկացումների աճ, ինչը կկրճատի Պեկինի հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության պետական խթանման ոլորտում, պնդում են ճապոնացի մասնագետները:

Նախկին հաշվարկներում նրանց մտցրած ուղղումները կապված են նաեւ ԱՄՆ-ում ավելի ակտիվ տնտեսական աճի հեռանկարների հետ, որոնց պտճառն ընդգրկուն բյուջետային հատկացումներն են, որոնք իրականացնում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմը: Ըստ նոր հաշվարկների՝ 2038 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն կլինի 5 տոկոսով ավելի, քան Միացյալ Նահանգներինը: Սակայն 2040-ական թվականներին տարբերությունը կսկսի կրճատվել, եւ 2050 թվականին ԱՄՆ-ը կրկին դուրս կգա առաջին տեղն աշխարհում: Ավելի վաղ կենտրոնի փորձագետները կարծում էին, թե դա տեղի կունենա 2053 թվականի շրջանում:

Ճապոնիայի Տնտեսական հետազոտությունների կենտրոնն ստեղծվել է 1958 թվականին՝ «Նիկեյ»-ին՝ երկրի առաջատար գործարար թերթին կից: Այնուհետեւ այն լրջորեն ընդլայնվել է, դրա աշխատանքին սկսել են մասնակցել առաջատար կորպորացիաների եւ պետական կառույցների փորձագետներ: 2010 թվականին Ճապոնիայի կառավարությունը կենտրոնին տրամադրել է հասարակականորեն կարեւոր իրավական անձի հատուկ իրավական կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69