Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները նոյեմբերին հասել են 70 տարվա առավելագույն ցուցանիշի
22/12/2021 16:16
Կիսվել

Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները նոյեմբերին հասել են 70 տարվա առավելագույն ցուցանիշի

Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն է 1951 թվականի նոյեմբերից ի վեր: Այն պայմանավորված է ինչպես Էներգակիրների արժեքի կտրուկ բարձրացմամբ եւ մատակարարումների շղթայում պահպանվող խնդիրներով, այնպես էլ համեմատության ցածր բազայով:

Այնուամենայնիվ, Trading Economics-ի տվյալների համաձայն, անցած ամսին վերլուծաբանները կանխատեսել են PPI ինդեքսի էլ ավելի զգալի ավելացում՝ 19,9 տոկոսով: Գների աճի տեմպերն արագանում են արդեն տասնմեկ ամիսն անընդմեջ, ընդ որում՝ վերջին հինգ ամիսներին վերելքը գերազանցում է 10 տոկոսը: Էներգակիրների գները նոյեմբերին կտրուկ բարձրացել են 49,4 տոկոսով, այդ թվում՝ բնական գազը թանկացել է 83,4 տոկոսով, էլեկտրականությանը՝ 48 տոկոսով:

Միջանկյալ արտադրանքի արժեքն ավելացել է 19,1 տոկոսով, երկարատեւ օգտագործման սպառողական ապրանքներինը՝ 3,7 տոկոսով, արտադրության միջոցներինը՝ 3,6 տոկոսով: «Ուրբաթ օրվա տվյալները մռայլ հեռանկարներ են մատնանշում Սուրբծննդյան սեզոնի համար, քանի որ Գերմանիայի արդյունաբերական հատվածը շարունակում է պայքարել մատակարարումների շղթայում ընդհատումների եւ այն սպառնալիքի դեմ, որը ներկայացնում է օմիկրոն շտամը»,-կարծիք է հայտնել Թոմաս Ռինը՝ Accenture-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11