2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 42.5%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2010թ.-ին Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 210.6 միլիոն դոլար մաքսային արժեքով 115 964 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: 2009թ.-ի տվյալների համեմատ պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն աճել են 42.5%-ող, իսկ մաքսային արժեքը` 113.3%-ով: Հիշեցնենք, որ 2010թ.-ի ընթացքում պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալներն աճել են 33.7%-ով և կազմել 118 105 տոննա: