Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերում փոփոխություններ և լրացումներ են կատարվել
27/01/2022 17:08
Կիսվել

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման նպատակային ուղղություններ՝ մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում, անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում, անասունների, թռչունների և ճագարների ձեռքբերում, անասնակերի ձեռքբերում, սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում, գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում և այլ: Որոշմամբ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին փոփոխելու վարկի նպատակային ուղղությունը՝ այդ մասին դիմում ներկայացնելով ֆինանսական կառույցին, փոփոխելու վարկի մարման և արտոնյալ ժամկետը, դարձնելով համապատասխանաբար՝ 3 տարի և 6 ամիս:

Մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոռոգման արդիական համակարգերի ներդրման խրախուսմանն ուղղված ծրագրում: Կարգավորման նպատակն է` ավելացնել ոռոգման արդիական համակարգեր ներդնող շահառուների թիվը, հետևաբար նաև ոռոգվող հողատարածքները։ Առաջարկվում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցումն ավելացնել և 22 տոկոսի ու 25 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս: Բացի ջրավազանների կառուցումից, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում նաև ընդլայնել առկա ջրավազանները։ Ջրավազանների կառուցման կամ ընդլայնման հնարավորություն է տրվում նաև համայնքներին։ Ծրագրից հանվել է հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկի հրապարակման պարտադիր պահանջը՝ հնարավորություն տալով տնտեսավարողներին ինքնուրույն ընտրել համապատասխան ծառայություն մատուցող կառույցին։ Միաժամանակ, որոշմամբ այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում վարկը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

Գործադիրը փոփոխություներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, վարկի տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է։

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրում ևս փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի ներառման, վարկերի տրամադրման պայմանների և վարկավորման գործընթացի հստակեցման համար։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրում նշված մոդելների գնահատված ծախսերին: Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։

Նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է: Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնող, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող լիզինգառուների կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը 1 մլրդ դրամից իջեցվում է մինչև 200 մլն դրամ: Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության ծախսերը ֆինանսական կառույցների փոխարեն կատարվելու է լիզինգառուների հաշվին։

Մհեր Գրիգորյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ համարել ծրագրի պոտենցիալ շահառուներին նախատեսվող կարգավորումների վերաբերյալ պատշաճ իրազեկումը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88