Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏՄՊՊՀ. քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները
01/02/2022 20:12
Կիսվել

ՏՄՊՊՀ. քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին քննարկում է տեղի ունեցել թչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ։ Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ նախորդ տարի հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

«Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել  այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա տնտեսավարողներն ի պատասխան բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես, հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել և պատրաստակամություն հայտնել քննարկել բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90