Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00-0.50
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 444.00+0.50
OIL:  BRENT - 63.95+1.90 WTI - 59.64+1.97
COMEX:  GOLD - 4197.90-0.15 SILVER - 53.10+0.32
COMEX:  PLATINUM - 1613.30-1.89
LME:  ALUMINIUM - 2894.50+0.87 COPPER - 10944.00+1.37
LME:  NICKEL - 15053.00-0.36 TIN - 37399.00+3.82
LME:  LEAD - 2095.50+1.80 ZINC - 3075.00-0.19
FOREX:  USD/JPY - 154.37-0.23 EUR/GBP - 1.164+0.46
FOREX:  EUR/USD - 1.164+0.46 GBP/USD - 1.3151+0.23
STOCKS RUS:  RTSI - 994.05+1.13
STOCKS US: DOW JONES - 47457.22-1.65 NASDAQ - 22870.36-2.29
STOCKS US: S&P 500 - 6737.49-1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 51281.83+0.43 TOPIX - 3381.72+0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 27073.03+0.56 SSEC - 4029.50+0.73
STOCKS EUR:  FTSE100 - 9807.68-1.05 CAC40 - 8232.49-0.11
STOCKS EUR:  DAX - 24041.62-1.39
13/11/2025  CBA:  USD - 382.28+0.19 GBP - 502.81+1.36
13/11/2025  CBA:  EURO - 443.94+1.9
13/11/2025  CBA:  GOLD - 50843+190 SILVER - 633.4+3.94
Քննարկվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը
04/02/2022 20:47
Կիսվել

Քննարկվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը

Կառավարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը:

Ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում: Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում:

Նշվել է, որ ծրագիրը մշակվել է ներկայում գործող բիզնես գործընթացների և իրավական կարգավորումների, արդի ԱՏԳ ընթացակարգեր ունեցող երկրների փորձի, միջազգային ուղեցույցների ուսումնասիրության հիման վրա: Մասնավորապես, կատարվել է սահմանահատման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերին առնչվող իրավիճակի վերլուծություն, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինտեգրված կառավարմանը, տեղեկատվական բազաների փոխգործակցությանը, ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմանը և այլն:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման հարցեր: Նշվել է, որ այն կնպաստի վերոնշյալ բիզնես գործընթացների վերակառուցմանն ու բարելավմանը:

13/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.28
+0.19
Եվրո (EUR)
443.94
+1.9
Ռուբլի (RUR)
4.7553
+0.0376
Լարի (GEL)
141.32
+0.06
50843
+190
Արծաթ
633.4
+3.94