
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 1-ի համեմատ նվազել է 16 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 1-ի համեմատ նվազել է 16 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ մարտի 1-ի 1900 մետր 55 սանտիմետր նիշի դիմաց։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 12 միլիոն 850 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։