![Նորվեգիայում արգելվում է ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը](https://b24.am/pub/uploads/2022/03/2022-02-25T212025Z_735445379_RC28RS9GW19U_RTRMADP_3_UKRAINE-CRISIS-CANADA-e1646061957326.jpg)
Նորվեգիայում արգելվում է ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով Նորվեգիան դադարեցնում է իր տարածքում ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նորվեգիայում գործող Vinmonopolet ալկոհոլային առևտրային ցանցի խանութներ միակն են երկրում, որ զբաղվում են ալկոհոլային խմիչքների, այդ թվում և ռուսական խմիչքների վաճառով: «Որոշումն ընդունվել է Ուկրաինա ռուսական կողմի ներխուժման պատճառով»,- Reuters-ին հայտնել է ընկերության խոսնակը:
Ավելի վաղ նմանօրինակ որոշումներ էին ընդունել նաև հարևան Ֆինլանդիան ու Շվեդիան: