Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՄՆ-ը փնտրում է ռուսական նավթից կախվածությունը կրճատելու միջոցներ
03/03/2022 13:33
Կիսվել

ԱՄՆ-ը փնտրում է ռուսական նավթից կախվածությունը կրճատելու միջոցներ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է ռուսական նավթի սպառումը նվազեցնելու հնարավորությունները՝ ըստ որում թույլ չտալով ընդհատումներ էներգակրի համաշխարհային մատակարարումների հարցում: Մարտի 2-ին այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիպ Սինգհը:

«Մենք փնտրում ենք հնարավորություններ ԱՄՆ-ում կրճատելու ռուսական նավթի սպառումը՝ ըստ որում պահպանելով էներգակիրների համաշխարհային մատակարարումները»,- հայտարարել է նա: Սինգհի խոսքով՝ աշխարհում նավթի մատակարարումների կրճատումը «սոսկ կբարձրացնի (բենզինի) գներն ԱՄՆ-ի լցակայաններում եւ կնպաստի (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինի եկամուտերի աճին»: Սինգհն ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների նպատակը «Ռուսաստանի՝ որպես Էներգակիրների առաջատար մատակարարի կարգավիճակի նվազեցումն է»: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Տեղեկատվական վարչության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը մտնում է Միացյալ Նահանգների շուկա նավթի օտարերկրյա մատակարարների առաջին հնգյակը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը 2021 թվականին դուրս է եկել երկրորդ տեղն ԱՄՆ-ում դրա ներմուծողների թվում: Մարտի 2-ին պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի հնարավորության մասին՝ ԱՄՆ-ի նախագա Ջո Բայդենը հայտարարել է, որ «ոչինչ բացառված չէ»: Սակայն նա վերջին օրերին մի քանի անգամ հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կջանա ամերիկացիների համար նվազագույնի հասցնել Ռուսաստանի դեմ զանազան սահմանափակիչ միջոցների կիրառման հետեւանքները՝ այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ում վառելիքի առանց այն Էլ բարձր գների աճը զսպելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04