2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2011թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 10.4%-ով և կազմել 5143.3 տոննա:
Միևնույն ժամանակահատվածում մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 21.5%-ով և կազմել 576.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 61%-ով և կազմել 90.8 տոննա: