Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի նոր անհատական պատժամիջոցները վերաբերելու են հարյուրից ավելի մարդու
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերելու է հարյուրից ավելի ֆիզիկական անձանց:
Չորեքշաբթի օրն ավելի վաղ պատժամիջոցների ընդլայնումը համաձայնեցրել են ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցչությունները, գործարկվել է վերջնական հաստատման տեխնիկական ընթացակարգը, ինչից հետո նոր փաթեթը կհրապարակվի եւ ուժի մեջ կմտնի: Սպասվում է, որ պատժամիջոցների ցուցակը կարող է հրապարակվել արդեն չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ի երեկոյան:
Ինչպես հաղորդել է Ժոզեպ Բորելը, «պատժամիջոցների նոր փաթեթը ներկայացվել է ԵՄ-ի անդամ պետությունների քննարկմանը. այն ներառում է ավելի քան հարյուր պաշտոնյաների, Ռուսաստանի անվանացուցակի ներկայացուցիչների… Այդ փաթեթը նաեւ պարունակում է դիվանագիտական տնտեսական պատժամիջոցներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: