Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«Orion»-ը աջակցում է Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին Ուկրաինայից,  ՌԴ-ից, Բելառուսից և հարակից շուկաներից
11/03/2022 14:37
Կիսվել

«Orion»-ը աջակցում է Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին Ուկրաինայից,  ՌԴ-ից, Բելառուսից և հարակից շուկաներից

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնը», հաշվի առնելով  իրավիճակը Ռուսաստանում, Ուկրաինայում և հարակից շուկաներում, ինչպես նաև «Օրիոնին» ուղղվող բազմաթիվ հարցումները, պատրաստ է համակողմանի գործարար աջակցություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված ընկերություններին, ստարտափերներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին: 

«Orion Worldwide Innovations»-ի մասնագետները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում պատրաստ են տրամադրել խորհրդատվական ծառայություններ, հետագայում աջակցել միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործընթացներին, օգնել կադրերի տեղաշարժի հարցերում։ Նման հարցերով կարելի է գրել [email protected] հասցեին: 

Միաժամանակ, «Orion Worldwide Innovations»-ը ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում է 2022թ BAJ Accelerator աճի արագացման մայիսյան ծրագրի մեկնարկը։ Այն ութերորդն է ընկերության հիմնադրումից ի վեր։ Հայտերն արդեն բաց են դիմումների համար։ 

«Հաշվի առնելով ընկերությունների և մասնագետների տեղաշարժը, դրանով պայմանավորված նոր զարգացումները, ընկերությունները և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կարող են նաև մասնակցել BAJ Accelerator ծրագրին՝ իրենց աճի և ներդրումների հետագա փուլերի համար: Անցած մեկ տարում կոնկրետ թվերով է ապացուցվել ստարտափների աճի արագացման մեր ծրագրի արդյունավետությունը։ Եթե տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են  վենչուրային ներդրողներ ունենալ, մեր աքսելերացիոն ծրագրին մասնակցելը կարճ ճանապարհ է այդ նպատակին հասնելու համար»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը: 

Ստարտափների աճի արագացման նախորդ յոթ ուսումնական ծրագրերին 7 խմբերով մասնակցել են 88 ստարտափներ, որոնց մեծ մասը կարճ ժամկետում դարձել են ներդրումների ենթակա՝ վերջին մեկ տարում ներգրավելով մոտ 27 միլիոն դոլար  «Seed»-ից «Series B» փուլերում։ 

«Orion Worldwide Innovations»-ը և գործընկեր «BAJ Accelerator»-ն իրենց ցանցում ունեն   90-ից ավելի հրեշտակ ներդրողներ, 600-ից ավելի ակտիվ վենչուրային ներդրողներ և 15 բազմա-ընտանիք (multi-family) վենչուրային գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում։ 

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6