Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀԿԵ-ն ենթակառուցվածքի զարգացմանը ընթացիկ տարում կուղղի ավելի քան 2,6 մլրդ դրամ
21/03/2022 13:02
Կիսվել

ՀԿԵ-ն ենթակառուցվածքի զարգացմանը ընթացիկ տարում կուղղի ավելի քան 2,6 մլրդ դրամ

2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2 մլրդ 665 մլն դրամ կուղղի ենթակառուցվածքի զարգացման եւ տնտեսության պահպանման ծրագրերին, ինչը դրական կանդրադառնա երկաթուղու անվտանգության մակարդակի վրա: Այս մասին նշվել է ՀԿԵ Տեխնիկական–տեխնոլոգիական խորհրդի նիստի ընթացքում, որը նվիրված էր 2021 թվականի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի և ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության ոլորտում, մոտ 200 մլն դրամ ՝ էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, տելեմեխանիկայի և կապի տնտեսությանը։

2022 թվականին նախատեսվում է գծի կապիտալ վերանորոգում՝ ընդհանուր 8 կմ ծավալով: Ողջ գծի երկարությամբ նախատեսվում է փոխարինել 17,5 հազար երկաթբետոնյա կոճ եւ 5 հազար փայտե կոճ: Երկաթուղու անվտանգության բարձրացման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է նաև շարունակել չարտոնված անցումների վերացման քաղաքականությունը, որին ընկերությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել 2021 թվականին:

Ինչպես նիստի ընթացքում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղային տնտեսության արդիականացումն ու զարգացումը հանդիսանում է ընկերության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, քանի որ դրանով բարձրանում է երկաթուղու անվտանգության մակարդակը: «Չնայած գծի վիճակի բալային գնահատման բարձրացմանը, որը մենք արձանագրում ենք ամեն տարի, ընթացիկ տարվա պլանները պետք է կատարվեն ամբողջությամբ և ժամանակին։ Խոսքը գնացքների երթևեկության անվտանգության մասին է, և, համապատասխանաբար, ընկերության գործընկերների և քաղաքացիների վստահության մասին», – նշել է Ա.Մելնիկովը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04