Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՄԱԿ-ում կոչ են արել ավելի շատ միջոցներ տրամադրել պարենին զանգվածային միգրացիայից խուսափելու նպատակով
23/03/2022 13:48
Կիսվել

ՄԱԿ-ում կոչ են արել ավելի շատ միջոցներ տրամադրել պարենին զանգվածային միգրացիայից խուսափելու նպատակով

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին Եվրոպայի պետություններին կոչ է արել ավելի շատ միջոցներ տրամադրելու պարենի համար՝ սովից եւ զանգվածայն միգրացիայից խուսափելու նպատակով: Այդ մասին նա հայտնել է մարտի 22-ին ամերիկյան Politico թերթում հրապարակված հարացազրույցում:

«Մեզ չեն բավականացնում միլիարդներ: Այս տարի մի քանի լրացուցիչ միլիարդ տրամադրելու անկարողությունը նշանակում Է, որ մեզ սպասում են սով, ապակայունացում եւ զանգվածային միգրացիա»,- հայտարարել է Բիզլին:

Ինչպես ճշտում է թերթը, հիմանական խնդիրները պայմանավորված են պարենի մատակարարումների ընդհատումներով եւ դրա գների կտրուկ բարձրացմամբ: Բացի դրանից, Աֆրիկա ցորենի ներմուծման կեսը բաժին է ընկնում Ուկրաինային եւ Ռուսաստանին, որոնք նաեւ պարարտանյութերի խոշոր արտահանողներ են: Բիզլիի գնահատմամբ՝ Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքների իրական մասշտաբն աշխարհի պարենային իրադրության համար «տեսանելի կլինի աշնան կողմերը»:

ՊՀԾ-ի գործադիր տնօրենը նշել Է, որ տնտեսական իրադրությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում վատթարանում Է՝ զգալիորեն մեծացնելով զանգվածային միգրացիայի վտանգը: «Եթե մենք նկատի չառնենք Հյուսիսայն Աֆրիկան, Հյուսիսային Աֆրիկան կգա Եվրոպա: Եթե մենք նկատի չառնենեք Մերձավոր Արեւելքը, Մերձավոր Արեւելքը կգա Եվրոպա»,- նախազգուշացրել է Բիզլին: Ավելի վաղ Չադի կառավարական Մամուլի գործակալությունը, վկայակոչելով հեղինակավոր պրոֆիլային վերլուծաբանների կարծիքները, հայտնել Է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները կհանգեցնեն պարենի գների կտրուկ աճի Աֆրիկայում եւ ամբողջությամբ վերցված աշխարհում:

Աֆրիկայի Տնտեսական զարգացման եւ պլանավորման ինստիտուտի տնօրենի կարծիքով, ինստիտուտ, որը մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ, հակամատությունն զգալ կտա Աֆրիկայի շատ երկրների, որոնք զանգվածաբար հացահատիկ են գնում Մոսկվայից եւ Կիեւից», այդ թվում Եգիպտոսին, Սուդանին, Եթովպիային եւ Նիգրիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58