Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը
12/04/2022 19:54
Կիսվել

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով  խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը:

Նա հիշեցրեց՝ կառավարության նպատակներից է շարունակաբար և հետևողականորեն պայքարել խաղամոլության դեմ: «Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միևնույն ժամանակ խաղաղամոլություն ունեն, որի հետևանքով նրանց և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար էլ ավելի է վատանում: Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացնում»,-ասաց Պապոյանը:

Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով:

«Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո  բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից»,-ասաց պատգամավորը:

Պապոյանը նկատեց, որ այսօր մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն և չեն էլ ուզում ունենալ: Պատգամավորը նշեց, որ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում: Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունները: Պատգամավորը կոչ է անում այդ գումարները ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության և այլ հարցերի ուղղությամբ:

Ըստ նրա՝ խաղադրույքների շրջանառությունն անընդհատ փոխվում է: «Եթե մի քանի ամիս առաջ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ այստեղ ասում էինք, որ Հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրլն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով դարձել է 3.9 տրլն դրամ»,-ասաց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց՝ այս պահին այդ աղետը կանխելու բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են «ապառիկ» խաղադրույքն  արգելել, երբ երիտասարդները, պատանիները խաղադրույք են կատարում՝ հետո վճարելու պայմանով, ինչը հաճախ բերում է ողբերգության, տներ են վաճառում անգամ:

Պապոյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծը էականորեն կսահմանափակի նաև նման իրավիճակների ի հայտ գալը: «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու  համար ևս կա տարիքային շեմ: Հետևաբար, անչափահասների մասնակցությունը հնարավոր չի լինում»,-ասաց պատգամավորը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11