Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» ակցիան   
27/04/2022 12:15
Կիսվել

ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» ակցիան   

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ապրիլի 27-ին անցկացրել է:

«Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է վարորդների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել երկաթուղային գծանցներում երթեւեկության անվտանգության հարցերին:

Տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում վարորդներին տրվել են երկաթուղու  գծանցներով անվտանգ անցնելու կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ: Ակցիան իրականացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում՝ ամենաինտենսիվ երթևեկությամբ անցումներում։

«ՀԿԵ» ՓԲԸ – ի ենթակառուցվածքներում գործում է 103 անցում երկաթուղային ճանապարհներով, որոնցից 37 – ը կարգավորվող են (այսինքն ՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցներ, որոնք համալրված են ազդանշանային միջոցներով) և 73-ը չկարգավորվող:

2021 թվականին երկաթուղում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար։ 

Բոլոր դեպքերում երթևեկության անվտանգության խախտումները տեղի են ունեցել երկաթուղային գծերը հատելու կանոնների խախտում թույլ տված վարորդների պատճառով։ Նշենք, որ երկաթուղային անցումներում վթարների քանակով Հայաստանը հեռու է ԱՊՀ երկրների շարքում լավագույն դիրքերից։

Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղեւորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման չափանիշներով գնացքների արգելակման ուղին գերազանցում է 500 մետրը, իսկ դա նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքի հատման ժամանակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները լրջագույն սպառնալիքներ են պարունակում, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ամենածանր հետեւանքների:

«ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը հանգեցնում է որոշակի բարելավումների։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարձրացել է անցակետերում անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ ուշադրությունը և այդ հարցերում փոխգործակցությունը ՀԿԵ-ի հետ:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ արձագանքում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի։ Սակայն պետք է փաստել, որ երթեւեկության անվտանգության ամենավտանգավոր հանգամանքի՝ ապօրինի հատումների վերացման հարցում էական բարելավումներ չկան։ Առանձին քաղաքացիներ ՀՀ օրենսդրության խախտմամբ ինքնակամ հատում են իրականացնում ՝ «պարզեցնելով» իրենց տեղաշարժը։ ՀԿԵ-ն հսկայական ծախսեր է կատարում այդ հատումների պարբերական ապամոնտաժման համար ՝ հաճախ բախվելով անհասկացողության, իսկ առանձին դեպքերում նաև ՝ ոչ օրինապահ քաղաքացիների ագրեսիայի հետ ։ «Անվտանգության օր» ակցիան ուղղված է բնակչության լայն շերտերի ուշադրությունը գրավելու  շարժման անվտանգության ապահովմանը եւ, իհարկե, Հայաստանի քաղաքացիների անձնական անվտանգության ապահովմանը», – նշում է ՀԿԵ-ի գնացքների երթեւեկության անվտանգության գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:

Եվ այնուամենայնիվ, մեր համաքաղաքացիներից ոմանք չեն մտածում ճանապարհային կանոններից շեղվելու կամ անփութության, անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների հետեւանքների մասին եւ շարունակում են անզգուշորեն վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85