Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով
12/05/2022 18:12
Կիսվել

Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2021թ․ գրանցվել  է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտ ժամանակահատվածի համար կազմել է 140․24 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%–ով», – նշել է Արմեն Արզումանյանը։

Արմեն Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ պետությունների հետ համագործակցության տարաբնույթ ձևաչափերով:

ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանն իր խոսքում ընդգծել է պետական կառույցների կարևոր դերը գործարար շրջանակների համար համագործակցության լայն հնարավորություններ ընձեռելու, առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որպեսզի իրենք՝ գործարարները կարողանան անմիջական կապ հաստատել միմյանց հետ։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում նշել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։ Նա նաև ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում և Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարևորությունը։

Արսեն Ավագյանը նաև տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առևտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, և ստեղծված են նպաստավոր պայաններ տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար։ Այդ նպատակով դեսպանը հատկապես շեշտադրել է երկու երկրների գործարար ոլորտում առկա ներուժը ուսումնասիրելու և այդ ուղղությամբ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը։

Համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69