
Աֆղանստանը մտադիր է գազ ու նավթ գնել Ռուսաստանից
Աֆղանստանը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ցանկանում է գազ եւ նավթ գնել, տրամադրված է կոնկրետ համաձայնագրեր ստորագրել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր համատարմատար Ջամալ Նասիր Հարվալը:
«Մենք բանակցություններ ենք վարում բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում: Մենք տրամադրված ենք եւ շատ ենք ցանկանում տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ, որպեսզի առաջընթաց լինի հարաբերություններում: Ինչ վերաբերում է կոնկրետ ուղղություններին, ապա մենք շահագրգռված ենք վառելիքի, գազի գնումների հարցում…այն, ինչի կարիքը մեր երկիրն ունի առաջին հերթին»,-ասել է Հարվալը:
«Մենք տրամադրված են, որպեսզի համաձայնագրեր ձեռք բերենք Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ կոնկրետ համաձայնագրեր ստորագրենք»,-նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Ջամալ Նասիր Հարվալը, որը նշանակվել է թալիբների («Թալիբան» շարժում) կողմից, ապրիլին Մոսկվայում ձեռնամուխ է եղել աշխատանքի այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն իրեն պաշտոնական հավատարմագիր հանձնեց:
10:30 25/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 445.00 | 452.00 |
AMD / EUR | 475.00 | 484.00 |
AMD / RUR | 7.54 | 8.00 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով