Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Համաշխարհային բանկը 2022-ի կեսերին կանխատեսում է համաշխարհային գնաճի պիկ
10/06/2022 13:46
Կիսվել

Համաշխարհային բանկը 2022-ի կեսերին կանխատեսում է համաշխարհային գնաճի պիկ

Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մինչև 2022 թվականի կեսերը, որին կհետևի գների աճի տեմպերի անկումը, բայց միևնույն ժամանակ տեսնում է ստագֆլյացիայի ռիսկ, ինչպես 1970-ականներին։ Այս մասին ասված է բանկի զեկույցում։

«Սպասվում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մոտ 2022 թվականի կեսերին, այնուհետև աստիճանաբար կնվազի»,- կարծում են զեկույցի հեղինակները։

Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հունվարին 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 2,9 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 3,2 տոկոսից մինչև 3 տոկոս: Փորձագետները տեմպերի դանդաղումը կապում են կորոնավիրուսային համաճարակի, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ինչը, ինչպես նշվում է, հանգեցնում է հումքի գների բարձրացման և մեծացնում է մատակարարումների խափանումների վտանգը։

Բանկը նշում է, որ հետազոտողները դեռևս համաձայն չեն, թե ներկայիս իրավիճակը որքանով է նման 1970-ականներին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ 1980-ականներից սկսած գնաճի դեմ պայքարի փորձը պետք է օգնի կանխել ստագֆլյացիան:

Համաշխարհային բանկը նշում է, որ 1973 թվականին գնաճը հասել է 10,3%-ի, երբ նավթի գների աճ է գրանցվել։ Գնաճը բարձր մնաց մինչև 1982 թվականի անկումը։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44