Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ստացվել է Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվությունը
30/06/2022 12:24
Կիսվել

Ստացվել է Եգիպտոսում «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվությունը

2022 թվականի հունիսի 29-ին Եգիպտոսի միջուկային և ճառագայթային կարգավորող մարմինը թույլտվություն է տվել «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման համար։

«Այսօր մենք թույլտվություն ստացանք կառուցելու Եգիպտոսի առաջին ատոմակայանի առաջին բլոկը և ոսկե տառերով մակագրեցինք Եգիպտոսի մուտքը ատոմակայաններ կառուցող երկրների շարք՝ ավելի քան յոթանասուն տարի երկար սպասված միջուկային երազանքի իրականացմանը սպասելուց հետո», – ասաց Ատոմային էլեկտրակայանների վարչության նախագահ Ամգեդ Էլ-Վաքիլը:

Շինարարության թույլտվության տրամադրումը, պեղումների շինարարական պատրաստվածության ապահովմանը զուգահեռ, շինարարության հիմնական փուլին անցնելու որոշիչ պայման է։

«Առաջին էներգաբլոկի կառուցման թույլտվություն ստանալը մեզ համար շրջադարձային իրադարձություն է, որը ճանապարհ է հարթում Եգիպտոսի առաջին ատոմակայանի լայնածավալ շինարարության մեկնարկի համար։ Ռոսատոմը կկառուցի ժամանակակից, հուսալի ԱԷԿ նորարարական սերնդի 3+ ВВЭР-1200 ռեակտորներով, որոնք համապատասխանում են անվտանգության միջազգային բոլոր պահանջներին և արդեն հաջողությամբ շահագործվում են Ռուսաստանում: «Էլ-Դաբաа» ԱԷԿ-ը կլինի այս սերնդի առաջին կայանը Աֆրիկյան մայրցամաքում և երկրին հիմք կստեղծի հետագա տարածաշրջանային տեխնոլոգիական առաջնորդության համար»,- ասել է «Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«Մենք հսկայական աշխատանք ենք կատարել լիցենզավորման փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ, որի տրամաբանական ավարտը Եգիպտոսի կարգավորող մարմնի կողմից շինթույլտվության տրամադրումն էր: Առջևում մեզ ոչ պակաս լայնածավալ առաջադրանքներ են սպասվում՝ «առաջին» բետոնիլցոնումը թիվ 1 բլոկում և շինարարական աշխատանքների ակտիվ փուլին անցումը», – ասաց ԱՍԷ ԲԸ ԱԷԿ-ի շինարարական նախագծերի կառավարման գծով ավագ փոխնախագահ Ալեքսանդր Կորչագինը:

2021 թվականին «Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժեներական բաժինը, ըստ ժամանակացույցի, Հաճախորդին է հանձնել նախագծային անհրաժեշտ չափով փաստաթղթերը՝ «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի չորս էներգաբլոկների կառուցման թույլտվություն ստանալու համար:

«Էլ-Դաբաա»ԱԷԿ-ը՝ Եգիպտոսի առաջին ատոմակայանն է, որը կառուցվելու է Միջերկրական ծովի ափին գտնվող Մատրուհ նահանգի Էլ Դաբաա քաղաքում՝ Կահիրեից մոտ 300 կմ հյուսիս-արևմուտք։ Ատոմակայանը բաղկացած կլինի 4 էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ՝ III+ սերնդի ВВЭР-1200 տիպի ռեակտորներով։ Սա վերջին սերնդի տեխնոլոգիան է, որն արդեն ունի հղումներ և հաջողությամբ աշխատում է։ Այս սերնդի ռեակտորներով Ռուսաստանում գործում է չորս բլոկ՝ երկուական ռեակտորներով Նովովորոնեժի և Լենինգրադի ատոմակայանների տարածքում։ Ռուսաստանից դուրս՝ 2020 թվականի նոյեմբերին, Բելառուսի ԱԷԿ-ում ВВЭР-1200 ռեակտորով մեկ էներգաբլոկ միացվել է ցանցին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12