Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է
19/07/2022 18:57
Կիսվել

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է

2022 թվականի վեց ամսում Վրաստանի եւ Ռուսաստանի առեւտրական շրջանառությունը կազմել է ավելի քան 962 միլիոն դոլար, ինչը 32 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակամիջոցից: Այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները: Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերների թվում:

Կես տաում նրա բաժինը Վրաստանի արտաքին առեւտրի ծավալում կազմել է 11,4 տոկոս: Հունվար – հունիսին Վրաստանը ՌԴ է արտահանել ավելի քան 86 միլիոն դոլար գումարի 41 հազար տոննայից ավելի ֆեոռոհամահալվածքներ, ավելի քան 21 հազար տոննա բնական գինիներ (ավելի քան 57 միլիոն դոլար), 34 հազար տոննայից ավելի հանքայն եւ քաղցրահամ ջուր (ավելի քան 18 միլիոն դոլար), 1,2 հազար տոննայից ավելի մարդատար ավտոմոբիլ (մինչեւ 14 միլիոն դոլար), 3,4 հազար տոննայից ավելի ոգելից խմիչքներ (ավելի քան 13,6 միլիոն դոլար): Իր հերթին ՌԴ-ն Վրաստանին է մատակարարել ավելի քան 198 հազար տոննա նավթ եւ նավթամթերքներ (ավելի քան 184 միլիոն դոլար), շուրջ 157 հազար տոննա նավթային գազեր եւ ածխաջրածիններ (ավելի քան 40 միլիոն դոլար), 53 հազար տոննայից ավելի կոքս եւ կիսակոքս (շուրջ 40 միլիոն դոլար), 77 հազար տոննայից ավելի ցորենի կամ ցորեն-տարեկանի ալյուր (ավելի քան 28 միլիոն դոլար), 14,8 հազար տոննայից ավելի մարգարին (ավելի քան 25,7 միլիոն դոլար):

Ընթացիկ տարվա հունվար – հունիսին Վրաստանի առեւտրական գործընկերների թվում առաջին տեղն զբաղեցրել է Թուրքիան, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ինչը 37 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Երրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանը, այդ երկրի հետ առեւտրական շրջանառությունը գերազանցել է 922 միլիոն դոլարը (+41 տոկոս): Ընթացիկ տարվա կես տարում Վրաստանի ընդհանուր արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել է գրեթե 8,5 միլիարդ դոլար, ինչը 35,4 տոկոսով բարձր է 2021 թվականի ցուցանիշից: Արտահանումը կազմել է ավելի քան 2,5 միլիարդ դոլար (+35,6 տոկս), իսկ ներմուծումը՝ գրեթե 6 միլիարդ դոլար (+35,3  տոկոս): 2022 թվականի հունվար – հունիսին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գերազանցել է 3,3 միլիարդ դոլարը (արտաքին առեւտրական շրջանառության 39,6 տոկոսը), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88