Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները
21/07/2022 13:30
Կիսվել

Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանում ներկայում դրամի արժևորման, արտարժույթի «էժանացման» պայմաններում այսօր ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները: Մանասերյանը նման տեսակետ հայտնեց հուլիսի 21-ին կայացած ասուլիսում:

«Այսօր ամենաբարվոք, ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները, ոչ արդյունաբերողները, ոչ արտադրություն հիմնողները, այլ ներմուծողները: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է «էժան դոլարով», արժևորված դրամով»,-ասաց Մանասերյանը:

Նա նկատեց՝ ներմուծողները հիմա նույն ապրանքների դիմաց ավելի էժան են վճարում, մեծ շահույթ են ստանում:

«Երբ տնտեսության մեջ նկատվում է ազգային արժույթի արժևորում, գրեթե ավտոմատ ձևով դա անպայման բերում է գների անկման: Երբ մենք ներմուծման ուղղվածություն ունեցող պետություն ենք, ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայի գները: Երբ դրամն արժևորվում է, այդ գները՝ դրամով արտահայտված, մի քիչ պետք է անկում ապրեն, որը տեղի չի ունենում»,-ասաց տնտեսագետը:

Նա այդ առումով գների՝ պետական պատշաճ վերահսկողության կարիք է տեսնում: Տնտեսագետը նկատում է, որ այսօր ներկրողների ձեռքում կա արժևորված ազգային արժույթ, նաև անգամ բարձր գների համեմատ բարձր պահանջարկ կա, որքան էլ գները բարձրանում են, պահանջարկը չի նվազում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88