Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում են սպասում
04/08/2022 15:19
Կիսվել

Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում են սպասում

Եվրոգոտու երկրներում հոռետեսությամբ են նայում արժութային միության տնտեսական հեռանկարներին՝ սպասելով գնաճի արագացում, ինչպես նաեւ գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում: Այդ մասին են վկայում սպառողական սպասումների հարցման՝ օգոստսի 4-ին տարածված արդյունքները, հարցում, որը հունիսին կատարել է Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ):

«Առաջիկա 12 ամսում սպառողներն սպասում են գնաճի արագացում, տնտեսական ռեցեսիայի սաստկացում, ինչպես նաեւ գործազրկության աճ»,- նշված է փաստաթղթում: Միջին հաշվով հարցման մասնակիցները ելնում են այն բանից, որ գների աճի միջին տեմպերը տարվա ընթացքում կկազմեն շուրջ 5 տոկոս: Նրանք նաեւ տնտեսական անկման մակարդակը գնահատել են եվրոգոտու երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,3 տոկոս, գործազրկությանը՝ աշխատունակ բնակչության 11,5 տոկոս, ճշտել են ԵԿԲ-ում:

Սպառողական սպասումների հարցումը կատարվում է ամենամսյա հիման վրա ՝ «գնային կայունացման միջոցների ճշտման» նպատակով: Դրան մասնակցում է 18 տարեկանից բարձր շուրջ 14 հազար մարդ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից: ԵԿԲ-ի տվյալներով՝ այդ երկրներին է բաժին ընկնում արժութային միության ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը եւ դրա բնակչության մոտավորապես 83,8 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67