Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ներդրումային պատրաստվածության ծրագիր կին ձեռներեցների համար. Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է
05/08/2022 12:23
Կիսվել

Ներդրումային պատրաստվածության ծրագիր կին ձեռներեցների համար. Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից։

Եթե ​​ցանկանում եք կապ հաստատել ներդրողների հետ, սովորել, թե ինչպես բանակցել և ներգրավել ձեր բիզնեսի համար ճիշտ տեսակի ներդրումներ, ստեղծել շուկայավարման ռազմավարություն, ապա շտապեք դիմել «Ներդրումային պատրաստվածություն՝ կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց պատկանող ընկերությունների ներդրումային պատրաստվածությունն ու գրավչությունը և աջակցել նրանց՝ ինտենսիվ բութքեմփի, անհատական ​​մենթորության և քոուչինգի, առցանց մոդուլների միջոցով, որոնք ուղղված են ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ոլորտի առաջատար փորձագետների հետ կապերի ընդլայնմանն ու և ներդրողներին հանդիպելու հնարավորությունների ստեղծմանը:

Ծրագրին կարող են դիմել կանանց կողմից հիմնված կամ նրանց պատկանող, ինչպես նաև Հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր ունեցող ընկերություններ (թիմեր) և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ, որոնք՝

  • ունեն զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարարության, արտադրության և զբոսաշրջության ուղղություններում,
  • ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը,  ձեռք բերել հմտություններ՝  ներդրումային պրոցեսների վերաբերյալ։
  • ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով։

Թիմով մասնակցության դեպքում ծրագրի ընթացքում ընկերության գրանցումը պարտադիր է։

«Ներդրումային պատրաստվածության ծրագիրը կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականացվում է՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը` մինչև սույն թվականի օգոստոսի 26-ը ներառյալ:

Ծրագիրը չի տրամադրում ուղիղ դրամական աջակցություն: Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց բիզնեսի ներդրումային հնարավորությունները և ձեռք կբերեն ներդրումային գրավչության հմտութուններ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88