
Եվրոպայի երկրներում էլեկտրականության գները նորացրել են պատմական առավելագույնները
Եվրամիության երկրների շուկայում էլեկտրականության արժեքն օգոստոսի 22-ի կրկին նորացրել է պատմական առավելագույնները, հետեւում է Nord Pool էլեկտրաէներգիայի սակարանի տվյալներից:
Մասնավորապես, Արեւելյան եւ Արեւմտյան Դանիայում գինը հասել է 563,81 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Ավստրիայում՝ 564,66 եվրոյի, Բելգիայում՝ 561,94 եվրոյի, Գերմանիայում՝ 563,81 եվրոյի, Ֆրանսիայում՝ 571,34 եվրոյի եւ Նիդեռլանդներում՝ 558,23 եվրոյի:
Էլեկտրաէներգիայի արժեքը բարձրանում է գազի գնի թանկացումից անմիջապես հետո: Օգոստոսի 22-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 2022 թվականի մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2 800 դոլարը հազար խորանարադ մետրի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: