
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ 4.5 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Այսօր` սեպտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ Կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով հատկացրել 4,5 մլն դրամ։ Նշված սարքավորումներով հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված առաջին գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։