
ԿԿՆՔՎԻ ԱՄԷ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՀ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր` սեպտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։ Ըստ ՀՀ փոխվարչապետի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։