Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԾԱՎԱԼԸ` «DRIVE» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՈՒՄ
01/09/2011 16:28
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԾԱՎԱԼԸ` «DRIVE» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՈՒՄ

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում գերարագ ինտերնետի ծավալի ավելացման մասին: 2011թի սեպտեմբերի 1-ից “Drive” հետվճարային սակագնային փաթեթի գործող և նոր բաժանորդներին կտրամադրվի ամսեկան 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Նոր ուսումնական տարվա սկզբին “ԱրմենՏել” ընկերությունն անակնկալ է մատուցում աշակերտներին և ուսանողներին` շարժական ինտերնետի մեր ծառայությունների բաժանորդներին: Շարժական ինտերնետից օգտվող մեր հաճախորդների մեծ մասը` երիտասարդներն են, և մենք ուրախ ենք հերթական անգամ խրախուսել միասնական օպերատորի բաժանորդներին` սահմանելով մեր ծառայությունների որակի նոր մակարդակ»,-  այս կապակցությամբ նշել է  “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ:  “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար:

Նշենք, որ օգոստոսի սկզբին “ԱրմենՏել” ընկերությունը հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին, այն ընդգրկում է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներն, ինչպես նաև ՀՀ մի շարք գյուղական համայնքներ: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների: Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2,9 մլն. մարդ: Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանց. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:

ԱրմենՏելՓԲԸն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: “ՎիմպելԿոմ Լթդիրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 868 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում ենBeeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “TelecelևDjezzyապրանքանիշերի ներքո. “ՎիմպելԿոմ Լթդբաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98