Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ORANGE. ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ` ԻՆՏԵՐՆԵՏԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
01/09/2011 16:43
Կիսվել

ORANGE. ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ` ԻՆՏԵՐՆԵՏԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այսօր Orange-ը ներկայացրեց նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմ, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ սեպտեմբերին, Orange Խոսենք SIM քարտ, ինչպես նաև Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար: Սեպտեմբերյան այս «պայուսակում» ընկերությունը հավաքել է այն ամենը, ինչ պետք է դասի գնալու համար. այստեղ բաժանորդները կգտնեն նաև ուսումնական պարագաներ ու նվերներ: Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` բոլոր նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին սեպտեմբեր ամսվա ընթացքում, նաև կստանան հնարավորություն ձեռք բերել նոթբուք` էականորեն մատչելի գնով, ինչպես նաև` գեղեցիկ պայուսակ:

«Մենք նվեր ունենք նաև մեր հին բաժանորդների համար: Այս ամիս Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բոլոր բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ փաթեթ, ինչպես նաև` Kaspersky հակավիտրուսային ծրագիրից 3 ամսով անվճար օգտվելու հնարավորություն: Մեր հին բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների ցածր գներից, որոնց հետ նաև կստանան հատուկ պայուսակներ», ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59