Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
UNISTREAM ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
01/09/2011 17:12
Կիսվել

UNISTREAM ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը 2011թ. սեպտեմբերի 1-ից նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի  մամուլի ծառայությունից`  3 000 դոլար/եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար սակագինը կազմում է 0,5%, եթե դրամական փոխանցումն ուղարկվում է UNISTREAM բանկի սպասարկման կետ: Մինչև 3 000 դոլար/եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումներն իրականացվում են 1,3% սակագնով: Հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների սակագները հետևյալն են`

– մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումների համար` 1,3%,
– 3 000 ԱՄՆ դոլարից, եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց  ավելի փոխանցումների համար` 0,75%

Եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից կատարվում է ազգային արժույթով` ՀՀ դրամով, ապա սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Ազգային արժույթով դրամական փոխանցումների դեպքում գումարը ուղարկվում է ռուբլով, իսկ վճարումը կատարվում է դրամով: Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կամ արտերկիր փոխանցումների սակագները կազմում են սկսած 0,75%` կախված փոխանցման գումարից եւ ուղղությունից: 

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 349 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 11%-ով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 436 627: Շրջանառության դինամիկ աճի և նոր հաճախորդների ներգրավման շնորհիվ UNISTREAM-ը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում: Այս համակարգով իրականացվող փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված  է մի քանի գործոններով, այդ թվում` մատչելի սակագնով, լայն աշխարհագրությամբ (ավելի քան 220 հազար սպասարկման կետ) և անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում:  UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: 

Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների բավարարմանը: Այս տարի ևս համակարգն իրագործեց մի շարք նախագծեր, որոնց նպատակը հաճախորդների լոյալության բարձրացումն էր: 2011թ.-ի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով,  UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաև դրամական փոխանցումներ ստացողներին: Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Արդեն մոտ 1 մլն  հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04