Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Պարենային ապրանքների համաշխարհային գների նվազում օգոստոսին՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ
06/09/2022 13:36
Կիսվել

Պարենային ապրանքների համաշխարհային գների նվազում օգոստոսին՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ

Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրն օգոստոսին՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ, անկում է արձանագրել. նվազել են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները, հաղորդվում է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից հրապարակված նոր զեկույցում։

Մեծ ուշադրության ներքո գտնվող ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն օգոստոսին միջինում 138,0 միավոր է կազմել, որը 1,9 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից, չնայած 7,9 տոկոսով բարձր է մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Ինդեքսը հետագծում է ամենաշատ սպառվող պարենային ապրանքների զամբյուղի առեւտրի միջազգային գների ամենամսյա փոփոխությունները։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն անցած ամսվա համեմատ 1,4 տոկոս անկում է գրանցել, որը պայմանավորված է ցորենի միջազգային գների 5,1 տոկոսով նվազումով, ինչն էլ, իր հերթին, շաղկապված է Հյուսիսային Ամերիկայում եւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության հեռանկարների բարելավման, ինչպես նաեւ Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից արտահանման վերսկսմամբ։ Բրնձի գները հիմնականում կայունություն են պահպանել, սակայն անմշակ հատիկեղենի գնանշումներն աննշան՝ 0,2 տոկոսով աճել են, փոխարենը եգիպտացորենի համաշխարհային գնաճը Եվրոպական միությունում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գերիշխող շոգ, չոր պայմանների հետեւանքով փոխհատուցվել է գարու եւ սորգոյի գների իջեցմամբ։

Օգոստոսին ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ 3,3 տոկոսով նվազել է՝ հասնելով եւ փոքր-ինչ իջնելով 2021 թվականի օգոստոս ամսվա մակարդակից։ Բարձրացել են սոյայի յուղի համաշխարհային գներն՝ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգներում անբարենպաստ եղանակային պայմանների՝ արտադրության վրա ունեցող ազդեցության վերաբերյալ մտահոգությունների, սակայն այն լիուլի փոխհատուցվել է արմավի, արեւածաղկի եւ կանոլայի բուսայուղերի ցածր գնանշումներով, որն Ինդոնեզիայից արտահանման ցածր հարկերով պայմանավորված արմավի յուղի ծավալների ավելացման, ինչպես նաեւ արեւածաղկի ձեթի՝ Ուկրաինայի նավահանգիստներից աստիճանաբար վերսկսված առաքումների արդյունք էր։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն օգոստոս ամսին 2,0 տոկոս աճ է արձանագրել, որը 23,5 տոկոսով բարձր է 2021 թվականի օգոստոսի ցուցանիշից։ Արդեն տասներորդ ամիսն անընդմեջ՝ պանրի համաշխարհային գներն աճում են, մինչդեռ կաթի գինը որոշակիորեն իջել է՝ շնորհիվ Նոր Զելանդիայից մատակարարումների ավելացման ակնկալիքների, չնայած նրան, որ Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրության ցածր ցուցանիշ է արձանագրվել։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիսի համեմատ 1,5 տոկոսով նվազել է, սակայն շարունակում է 8,2 տոկոսով բարձր լինել մեկ տարի առաջվա գնից։ Օգոստոսին թռչնամսի միջազգային գնանշումների իջեցում է արձանագրվել, որը բացատրվում է արտահանման համաշխարհային ծավալների ավելացմամբ, մինչդեռ խոշոր եղջերավոր կենդանիների մսի գնանկումն այդ գծով արտահանման առաջատար երկրներում տեղական պահանջարկի թուլացման հետեւանք է։ Աճել են խոզի մսի գնանշումները։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 2,1 տոկոսով՝ այդպիսով հասնելով 2021 թվականի հուլիսից ի վեր ամենացածր մակարդակին, որի գլխավոր պատճառները Հնդկաստանում արտահանման բարձր շեմերն են եւ Բրազիլիայում էթանոլի ցածր գները։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

2022 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության նվազման հեռանկար

ՊԳԿ-ն թողարկել է նաեւ 2022թ. հացահատիկային մշակաբույսերի արտադրության թարմացված կանխատեսումը, որը զգալի նվազում է նախատեսում։

Ակնկալվում է, որ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունը 38,9 միլիոն տոննայով կամ 1,4 տոկոսով կկրճատվի նախորդ տարվա համեմատ՝ համաձայն Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի մասին նոր ամփոփագրի։

Նվազումներն արտացոլող փոփոխությունը մեծապես պայմանավորված է անմշակ հատիկեղենին առնչվող մտահոգություններով, քանի որ Եվրոպական միությունում եգիպտացորենի ակնկալվող արտադրանքը կանխատեսվում է հնգամյա կտրվածքով միջին մակարդակից 16 տոկոսով պակաս, ինչի պատճառն աննախադեպ շոգ եւ չոր եղանակային պայմաններն էր։ Ի տարբերություն դրա, ՊԳԿ-ն հուլիս ամսվա վերջին զեկույցում ցորենի համաշխարհային արտադրության իր կանխատեսումները բարձրացրեց մինչեւ 777 միլիոն տոննայի, որն չնչին չափով ցածր է նախորդ տարվա մակարդակից, ինչի հիմքում Ռուսաստանի Դաշնությունում ցորենի ակնկալվող ռեկորդային բերքն էր եւ Հյուսիսային Ամերիկայում եղանակային բարենպաստ պայմանները։ Ակնկալվում է, որ բրնձի միջազգային արտադրությունը 2,1 տոկոսով կնվազի 2021 թվականին իր երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակից՝ գլխավորապես Հնդկաստանում եւ Բանգլադեշում անձրեւային տեղումների անհամաչափ բաշխման հետեւանքով։

2022-2023 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային օգտագործման ցուցանիշը հաստատվել է 2,792 միլիոն տոննայի մակարդակում, սակայն մինչեւ 2023 թ. սեզոնի ավարտը հացահատիկային բույսերի համաշխարհային պաշարներն, ըստ կանխատեսումների, կկրճատվեն 2,1 տոկոսով՝ նվազելով մինչեւ 845 միլիոն տոննայի։ Դրա արդյունքում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցն ակնկալվում է, որ փոքր-ինչ կնվազի՝ 2021-2022 թվականների 30,9 տոկոսից դառնալով 29,5 տոկոս, հասնելով մի մակարդակի, որը ՊԳԿ-ի գնահատմամբ՝ համեմատաբար բարձր է պատմական տեսանկյունից։

Կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտուրը 2022-2023 թվականներին (հուլիս-հունիս) մեկ տարի առաջվա համեմատ կնվազի 1,9 տոկոսով՝ հասնելով 469,6 միլիոն տոննայի։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումներով.

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիր

Պարենի համաշխարհային իրավիճակը ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)

ԳՇՏՀ շուկայի վերահսկում

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45