ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.96 դրամով և կազմել 368.46 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով և կազմել 524.65 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.69 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 596.61 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը աճել է 144.82 դրամով և կազմել 21572.04 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 2.70 դրամով և կազմել 491.26 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 33.25 դրամով և կազմել 21832.66 դրամ մեկ գրամի դիմաց: