ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Մի շարք վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2012 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպը կարող է հասնել ռեկորդային ցածր մակարդակի` գրանցելով 9%-ից ցածր ցուցանիշ: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկրի տնտեսությունը ներկայումս կանգնած է լուրջ դժվարությունների առջև: Լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում, մասնավորապես,համաշխարհային շուկայում չինական արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատման փաստը:
Նշենք, որ 2010 թվականին Չինաստանը տնտեսության աճի տեմպը կազմել էր 10,3%, իսկ 2008-2009 թվականներին, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, այս երկրում տնտեսական աճը կազմել էր միջինում 9%:
Մի շարք տնտեսագետների կարծիքով` Չինաստանի համար ճգնաժամային կարող է դառնալ 8% տնտեսական աճը: