ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ամերիկյան հասարակության դատին ներկայացնել ամերիկյան տնտեսությունում հին աշխատատեղերի պահպանման և նոր աշխատատեղերի ստեղծման 2012 թվականի նոր ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը` ծրագրի ընդհանուր արժեքը, նախնական գնահատականներով, կկազմի 300 մլրդ դոլար: Սպիտակ Տան այս նոր ծրագրով նախատեսվում է գործազրկության նպաստի նոր տեսակների ներդրում և «աշխատողների» հարկերի դրույքաչափերի կրճատում: Միևնույն ժամանակ, ծրագիրը ենթադրում է նաև հասարակական աշխատանքների հետ կապված հարաբերությունների կարգավորում: