ԻՍԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ճգնաժամի առաջացման հարցում մեղավորություն ունեցող պաշտոնյաները պետք է պատասխան տան օրենքի առաջ` հատուցելով պաշտոնով և ազատությամբ: Այս համատեքստում մեղադրանք է ներկայացվել երկրի նախկին վարչապետ Գեյր Հորդեին, ով, ըստ մեղադրանքի, «իր մասնակցությունն է ունեցել» 2008 թվականին Իսլանդիայում գրանցված բանկային ճգնաժամի առաջացման գործընթացում: Եվրոպական լրատվամիջոցների փոխանցմամբ` Գ.Հորդեն կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, որի դեպքում նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:
«Սա քաղաքական վենդետա է, որի միջոցով նախկին գործընկերներս ցանկանում են հաշվեհարդար տեսնել ինձ հետ»,-նշել է Իսլանդիայի նախկին վարչապետը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Իսլանդիան դարձավ համաշխարհային ֆինանասական ճգնաժամի առաջին «զոհերից» մեկը: