Ռոսատոմը Հայաստանում անցկացրել է սեմինար` թափոնների կառավարման և ատոմակայանների շահագործումից հանելու հարցերի վերաբերյալ
Երևանում կայացավ Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների (ՌԹ) կառավարման նախապատրաստման հարցերով տեխնիկական սեմինար: Միջոցառման կազմակերպիչներն են Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, որը նաև հանդիսանում է միջուկային օբյեկտների ապամոնտաժման ռուսական միջուկային արդյունաբերության ու միջուկային ժառանգության վերացման ԱՊՀ-ի երկրների բազային կազմակերպությունը և «Ռուսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր հաստատությունը։
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հայկական ԱԷԿ-ից` տնօրեն Մովսես Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ռուսական միջուկային արդյունաբերության կազմակերպությունների մասնագետներ «ՏՎԷԼ» ԲԸ-ից, «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ից, «Ռուսատոմ-միջազգային ցանց» ՄՀ-ից, Միջուկային և ճառագայթային անվտանգություն գիտատեխնիկական կենտրոնից։
Սեմինարի մասնակիցները դիտարկեցին Մեծամորի Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործումից հանելու նախապատրաստման խնդիրները, ինչպես նաև էլեկտրակայանի տեղամասում ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները՝ հաշվի առնելով 2018թ. հաստատված ու համաձայնեցված միջոցառումների ծրագիրը։ Մասնակիցները քննարկեցին թափոնների վերամշակման համալիրի արդիականացման հնարավոր համատեղ ծրագրերը, կայանամերձ պահեստարաններից ռադիոակտիվ թափոնների դուրսբերումը, ինչպես նաև թափոնների թաղման օբյեկտների կառուցման հեռանկարները:
Ինտեգրատորի մասնագետները ներկայացրեցին Ռոսատոմի տեխնոլոգիական լուծումները թափոնների վերամշակման համալիրների նախագծման ու կառուցման համար, ինչպես նաև միջուկային ժառանգության օբյեկտների շահագործումից հանելու իրականացված նախագծերի օրինակներ։
«Ատոմային էներգետիկան երկար կյանքի ցիկլ ունի՝ օբյեկտի գործարկումից մինչև շահագործումից հանելը կարող է տևել 60-80 տարի, ուստի ընդունված որոշումները պետք է նախագծվեն մի քանի տասնամյակ առաջ: Այդ իսկ պատճառով սեմինարի ընթացքում մենք քննարկել ենք շահագործումից հանելու և ՌԹ-ի կառավարման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ներառյալ ենթակառուցվածքների զարգացման ու հեռացման խնդիրները: Սա հնարավորություն է տալիս վստահ լինել ատոմային էներգիայի զարգացման վերաբերյալ կայացված որոշումների կայունությանը և երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել ընդհանուր ծախսերը: Բացի ռազմավարական խնդիրներից, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում հրատապ խնդիրների լուծմանը»,-ասաց «ՏՎԷԼ» ԲԸ-ի շահագործումից հանելու ծրագրերի ղեկավար Էդուարդ Նիկիտինը։
Սեմինարի մասնակիցներն այցելեցին նաև Հայկական ԱԷԿ, որտեղ ծանոթացան էներգաբլոկների վիճակին և ատոմակայանում ներդրված ՌԹ կառավարման համակարգին։
Միջուկային օբյեկտների շահագործումից հանելու ոլորտում նախագծերի իրականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար ունի բարդ սիներգետիկ ազդեցություն ինչպես բնապահպանական, այնպես էլ տեխնոլոգիաների զարգացման ու տնտեսական արդյունքների առումով:
Մեծամոր քաղաքի Հայկական ԱԷԿ-ն ունի մեկ գործող և մեկ չշահագործվող էներգաբլոկ՝ ВВЭР-440 ռեակտորներով։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, հնարավոր է, որ այն երկարաձգվի մինչև 2036 թվականը։
«ՏՎԷԼ» ԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է ռադիոակտիվ թափոնների շահագործումից հանելու ու կառավարելու ոլորտի ինտեգրատոր:
Այն համախմբում է ոլորտի իրավասություններն ու հղումները, իրականացնում նոր տեխնոլոգիաների, այդ թվում`թվային և ավտոմատացված տեխնոլոգիաների մշակումն ու փորձարկումը, իրականացնում է աշխատանքի բոլոր փուլերը՝ շահագործումից հանելուն նախապատրաստելուց ու իրականացնելուց մինչև ՌԱԹ կառավարումն ու տարածքների բարելավումը:
2021 թվականից «ՏՎԷԼ» ԲԸ-ն հանդիսանում է միջուկային ժառանգության վերացման, օգտագործված միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների շահագործումից հանելու ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունը: