ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ 70 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Եվրոպական մի շարք բանկեր պլանավորում են կրճատել մոտ 70 000 աշխատատեղ: Դրանց շարքում են շվեցարական UBS, Credit Suisse Group և բրիտանական HSBC Holdings, Royal Bank of Scotland Group և Barclays բանկերը:
Բանկերը նման քայլի են դիմել` ցանկանալով խուսափել ֆինանսական ճգնաժամի երկրորդ «ալիքից», որը կարող է առաջանալ պարտքային ճգնաժամի հետևանքով:
Հիշեցնենք, որ այսպիսի մասսայական կրճատումներ տեղ են ունեցել 2008 թվականի աշնանը` Lehman Brothers բանկի սնանկացման արդյունքում: