
TOYOTA-Ն ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota ընկերությունն ամբողջովին վերականգնել է ԱՄՆ-ում իր արտադրության նախկին ծավալները: Մոտ ժամանակներս ընկերությունը պլանավորում է նաև ընդլայնել արտադրությունը: Այս մասին նշվում է ճապոնական ընկերության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո մինչև ապրիլի 18–ը ընկերությունը ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը: