ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ – ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մետաղների շուկայում գրանցվել է ոսկու և պղնձի գների անկում, ինչը մեծապես պայմանավորված է եղել Եվրագոտու պարտքային ճգնաժամի առաջացման սպասումներով: Նախորդ շաբաթվա հինգ օրերի առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինը նվազել է 2,4%-ով և կազմել 1811,13 ԱՄՆ դոլար/ունցիա:
Միևնույն ժամանակ, նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինը նվազել է 1,9%-ով և կազմել 3,927 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս պատճառ է դարձել Լոնդոնյան մետղաների բորսայում կարմիր մետաղի պահուստների փոփոխությունը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության աճի «բացասական» կանխատեսումները:
Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում հիմնականում պայմանավորված կլինեն ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով և կտատնվեն 3,65–4,05 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում: