ՔՈՒՎԵՅԹԻ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱՎԹԱՅԻՆ» ՀՐԱՇՔԸ
Քուվեյթը պետական բյուջեի տարեկան պլանը կատարել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Պաշտոնական հայտարարության համաձայն` տարեկան ծրագիրը գերակատարվել է` համաշխարհային շուկայում նավթի գների աճի և երկրում նավթի արդյունահանման ծավալների ավելացման շնորհիվ: Վերլուծաբանների կարծիքով` ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով երկրի բյուջեի հավելուրդը կկազմի մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Քուվեյթում նավթի արդյունահանման ծավալները պլանավորվում է հասցնել օրական 3 մլն բարելի, որը հնարավորություն կտա այս երկրին OPEC-ի անդամ երկրների շարքում տվյալ ցուցանիշով զբաղեցնել երրորդ հորիզոնականը` Սաուդյան Արաբիայից և Իրանից հետո: