ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 21.3% ԱՃ
2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, տարեկան կտրվածքով, գրանցվել է 21.3% աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` հավետու այս մեկ ամսվա արդյունքներով ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 130609.3 մլն դրամ:
Մեծապես սեզոնային գործոններով պայմանավորված` օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 61.9%-ով: