Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԴԻՋԻԹԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20/09/2011 19:30
Կիսվել

ԴԻՋԻԹԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից` ոլորտին առնչվող  կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլավոնական/, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ:

Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսն ունի քարոզչական նպատակ` մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին` փորձելու ապահովել նրանց ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին: Այդ իսկ նպատակով կրթական հաստատությունները ցուցահանդեսին ներկայանալու են իրենց բոլոր ծրագրերով և նախաձեռնություններով: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի տեղեկացմամբ Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդեսում հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպես նաև համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» և «Սինոփսիս» ընկերությունների տաղավարներում ունենալու է հատուկ բաժին, որտեղ կներկայացվի բուհի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը։

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաև տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Երիտասարդները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել իրենց որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Միջոցառումը կանցնի  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և  «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08