ADOBE-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան Adobe Systems Inc. ընկերության զուտ շահույթն, ըստ US GAAP ստանդարտների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 15,2%-ով և կազմել է 195,1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը նվազել է 11,4%-ով և կազմել 0,39 ԱՄՆ դոլար:
Այս նույն ժամանակահատվածում ընկերության իրացումից հասույթն ավելացել է 2,3%-ով և կազմել 1,013 մլն ԱՄՆ դոլար: