Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃ
22/09/2011 16:23
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃ

Այսօր` սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով, ըստ ՀՀ մարզերի, բաշխել յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը` այն տրամադրելով ՀՀ մարզերին և համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետների հետ։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Բարձրորակ ցորենի սերմացուն ամբողջությամբ Հայաստանում է, և գյուղնախարարությունն արդեն սկսել է սերմացուի բաշխումն ըստ մարզերի։ Բացի այդ, առաջին վերարտադրությունից ստացված ցորենից մենք արդեն գյուղացիական տնտեսություններից հավաքել ենք շուրջ 2900 տոննա։ Սա նշանակում է, որ 2012թ. կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից այսօրվա որոշման համաձայն կավելանան մշակվող հողերի ծավալները, իսկ մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ ՀՀ-ում բարձրորակ սերմեր ենք տրամադրում գյուղացիական տնտեսություններին։ Սա լուրջ հեղափոխական փոփոխություն է մեր գյուղատնտեսության մեջ»։

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98