Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՆՎՏԱՆԳ ՔԱՂԱՔ». ՉԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
23/09/2011 12:24
Կիսվել

«ԱՆՎՏԱՆԳ ՔԱՂԱՔ». ՉԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

«Անվտանգ քաղաք» հայեցակարգի  հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և չինական «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման շրջանակներում Երևանի քաղաքապետը, կարևորելով «Անվտանգ քաղաք» համակարգի ներդրումը, նշել է, որ ժամանակակից ինովացիաների պայմաններում այն ուղղակի անհրաժեշտություն է և հնարավորություն է ստեղծում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի  արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:  Քաղաքապետը նաև հավելել է, որ ծրագրի հետ կապված հետաքրքրություն են ցուցաբերել նաև շահագրգիռ գերատեսչությունները: 

Չինական կողմը, ներկայացնելով «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և աշխատանքային փորձը տարբեր երկրներում, ընդգծել  է, որ ընկերությունն  առաջատար դիրքեր ունի ծառայությունների մատուցման ոլորտում և մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել այդ ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Անվտանգ քաղաք» հայեցակարգի կառուցվածքը, ժամանակակից կապի միջոցների, ինտեգրացված տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեսահսկման և տեսանյութերի վերլուծության կենտրոնների ներդրման բաղկացուցիչները: «Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային նախագահ Վան-Քսյանն էլ, նշելով, որ  ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության փորձն արդեն առկա է, ողջունել է քաղաքապետարանի նախաձեռնությունը և նշել, որ  պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Կողմերի միջև ձեռք է բերվել հայեցակարգի մշակման և համակարգի ներդրման աշխատանքային խմբեր ձևավորելու պայմանավորվածություն:  

Նշենք, որ Հայեցակարգը Երևանում ներդնելու  մասին համաձայնագիր ստորագրվել էր  դեռևս հուլիս ամսին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ: 

«Հուավեյ տեխնոլոջիս»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած  ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից  է, որի գործունեության ուղղություներից մեկն էլ տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառումն է համայնքային կառավարման ոլորտում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2