ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 40,5% ԱՃ
Ռուսաստանի պաշտոնական կառույցների կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրության ծավալները, նախորդ տարվա համեմատությամբ, կաճեն 40,5%-ով: Սպասվում է, որ այս տարի Ռուսատանում կարտադրվի 1,699 մլն ավտոմեքենա:
Ինչպես փաստում են վերլուծաբանները`արտադրության ծավալների կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված է բնակչության վճարունակության բարձրացմամբ, ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի աճով, վարկային և լիզինգային համակարգի կատարելագործմամբ և այլ:
Նշենք, որ 2012-2014 թվականներին ՌԴ մեքենաշինության ոլորտում կկատարվեն 190 մլրդ ռուբլու ներդրում: