Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
26/09/2011 15:01
Կիսվել

ՀՀ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտի ամփոփ վիճակագրական տվյալներ` ըստ առանձին ապահովագրական ընկերությունների: 

Համաձայն այս տվյալների` ՀՀ ԱՊՊԱ շուկայի իր մասնաբաժնով բացարձակ առաջատար է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 32.7%-ը:  2011թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` ավելի քան 122 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 4.3 մլրդ դրամ:

ՀՀ ԱՊՊԱ շուկայում իրենց մասնաբաժիններով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ին հաջորդում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 16.4% և 14.6% մասնաբաժիններով:  Հատկանշական է, որ հունիս ամսվա տվյալների համեմատությամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը գրանցել է իր մասնաբաժնի ավելացում, իսկ  «ՌԵՍՈ» ընկերությունը` մասնաբաժնի կրճատում: Արդյունքում ՀՀ ԱՊՊԱ շուկայում գրանցվել է տեղաշարժ` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր մասնաբաժնով առաջ է անցել «ՌԵՍՈ» -ից:

2011թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` շուրջ 54 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 61 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերության մոտ հաշվեգրված ապ.վճարների գումարը կազմել է 1.8 մլրդ դրամ, իսկ  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ`  2.2 մլրդ դրամ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11.9% ( 44 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 1.6 մլրդ դրամ), «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 7.5% ( 28 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 798 մլն դրամ),  «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 6.8% (25 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը`   906 մլն դրամ), «ՌԱՍԿՈ»` 5.8%  (21 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 728 մլն դրամ), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 4% (15 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր, հաշվեգրված ապ.վճարների գումարը` 568 մլն դրամ):

Նշենք նաև, որ 2011 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` 373 022 տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 13.1 մլրդ դրամ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6