ԼՈՆԴՈՆՈՒՄ «ՊՐԵՄԻՈՒՄ» ԴԱՍԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 11,4%-ՈՎ
2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով Լոնդոնում «պրեմիում» դասի անշարժ գույքի գներն աճել են 11,4%-ով: Փորձագետների կարծիքով` գների աճը պայմանավորված է վերջիններիս պահանջարկի աճով: Բան այնն է, որ եվրոպական պարտքային ճգնաժամը Եվրոպայի ֆոնդային շուկայի անկայունության պատճառ է դարձել և ներդրողները, խուսափելով ներդրումներ կատարել ռիսկային ակտիվներում, իրենց ներդրումներն ուղղում են առավել «ապահով» շուկաներ: