ԵՄ. ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՆ «ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ Է» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
«Չինաստանի կառավարությունն արհեստականորեն իջեցնում է յուանի փոխարժեքը` դրանով իսկ ապակայունացնելով համաշխարհային տնտեսությունը»,-նման կարծիք են արտահայտել Եվրահանձնաժողովի փորձագետները` ընդգծելով, որ Չինաստանի արժութային քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, սակայն, Չինաստանի կառավարության կողմից վարած արժութային քաղաքականությունը ձեռնտու է եվրոպացի սպառողներին. վերջիններս հնարավորություն ունեն ցածր գներով ձեռք բերել չինական հումք: Նշենք, որ Եվրոպայից արտահանվող ապրանքերի հումքի 75%-ը ունեն չինական ծագում:
Այժմ չինական յուանը հանդիսանում է սահմանափակ փոխարկելի արժույթը: Այն վերահսկվում է Չինաստանի Կենտրոնական բանկի կողմից: