ԲԱՐՈԶՈՒ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄՆ Է»
Եվրագոտու պարտքային ճգնաժամը նաև տարածաշրջանի բնակչության շրջանում պաշտոնական կառույցների և ղեկավարների նկատմամբ վստահության անկման արդյունք է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն` ընդգծելով, որ տարածաշրջանում ձևավորված սպասումները, որ Եվրագոտու անդամ երկրները չեն կարող արդյունավետ և արագ կերպով լուծել ստեղծված խնդիրները, նպաստում են «ճգնաժամային» տրամադրության տարածմանը: «Եվրոպական տարածաշրջանի բանկչությունն ու ամբողջ աշխարհն այսօր իր հայացքն ուղղել է դեպի Եվրոպայի ղեկավար կառույցներ` փորձելով հասկանալ, կկարողանան արդյո՞ք եվրոպական երկրների ղեկավար մարմինները հաղթահարել ստեղծված իրավիճակը: Ես հայտարարում են` այո, կկարողանանք: Իրավիճակը լուրջ է, սակայն մենք գիտենք բոլոր խնդիրների լուծման ճանապարհները», – նշել է Ժոզե Մանուել Բարոզուն` ընդգծելով, որ համապատասխան քայլերի միջոցով անհրաժեշտ է անհապաղ վերականգնել բնակչության վստահությունը: